Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ինչով են պայմանավորված պարենային շուկայում թանկացումները

Ինչով են պայմանավորված պարենային շուկայում թանկացումները
06.04.2017 | 16:29

Անդրադառնալով արտակարգ ռեժիմով աշխատելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պարզաբանեց.

«Արտակարգ ռեժիմը բառիս բուն իմաստով նշանակում է, որ ոչ թե մեզ տրված 8 ժամը պիտի աշխատենք, այլ՝ 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը: Մենք նոր, բարձր նշաձող ենք վերցրել, որն արդարացնելու համար պարտավոր ենք ավելի շատ աշխատել»: Խոսելով պարենային շուկայում գնաճի մասին՝ Արամյանը նշեց. «Գնաճը պետք է բնականոն մակարդակի վրա լինի: Այսօրվա դրությամբ մենք դեֆիլյացիա ունեք և նորմալ է, որ մեզ նման տնտեսություններն ունենան շուրջ 4- տոկոսանոց գնաճ: Դա նաև տնտեսական աճին է նպաստում: Ցածր գնաճային միջավայրը տնտեսական աճին տուգանում է և նորմալ է, որ մենք հավակնենք 4 տոկոս գնաճի»:

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ